Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Armenpress 15:31, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանին նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am