Ամերիկացին պլանավորել Էր հակատանկային հրթիռով հարձակվել Սպիտակ տան վրա

Armenpress 15:18, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել Է Ջորջիայի նահանգից 21-ամյա Հաշեր Ջալալ Թահեբին՝ Վաշինգտոնում Սպիտակ տան վրա հակատանկային հրթիռի օգտագործմամբ գրոհ նախապատրաստելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

AP-ի տեղեկատվության համաձայն, տղամարդը ձերբակալվել Է նախօրյակին այն բանից հետո, երբ փորձել Էր իր ավտոմեքենան փոխանակել զենքով եւ պայթանյութով: Իրավակարգի ուժերը նրանից առգրավել են ինքնաշեն պայթանյութ եւ հակատանկային հրթիռ:

AP-ն նշում Է, որ ձերբակալվածը համակրում Էր ծայրահեղականներին եւ պլանավորում Էր մեկնել արտասահման ու միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am