Կառավարությունը սահմանեց այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները

Armenpress 12:13, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը սահմանեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 17-ի նիստում:

Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետևյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք:

Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը՝ գազային զենք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am