Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում

Armenpress 17:57, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական Է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի գործողությունները, որն անօրինականորեն ու անմարդկայնորեն ձերբակալել Է Մարզիե Հաշեմիին,- Ղասեմիի խոսքը մեջբերում Է արտաքին քաղաքական գեերատեսչության պաշտոնական կայքը:- Նրա նկատմամբ ամերիկյան կողմի գործողությունները մարդու իրավունքների ուղղակի խախտում են»: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել Է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին: «Մեզ հայտնեցին, որ լրագրողուհի եւ նորությունների հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին բերման Է ենթարկվել ու կալանքի տակ դրվել Վաշինգտոնում: Նրա ձերբակալման պատճառները հայտնի չեն, նրան որեւԷ մեղադրանք չի առաջադրվել»,- հայտնել Է հեռուստաալիքն իր Twitter-ում: Նշվում Է, որ ձերբակալումը տեղի Է ունեցել Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում: Ներկայում նրան տեղափոխել են Վաշինգտոն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական մեկուսարան: Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել Է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել Էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին:

Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել Է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին: Նա պատմել Է, որ իր կամքին հակառակ, իր վրայից հանել են հիջաբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am