Microsoft-ը արհեստական ինտելեկտի եւ իրերի ինտերնետի լաբորատորիա կբացի Շանհայում

Armenpress 17:47, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունն արհեստական ինտելեկտի եւ իրերի ինտերնետի առաջին լաբորատորիան կբացի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը կտեղակայվի Շանհայում: Ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագիրը, ինչպես հունվարի 16-ին հայտնում Է «Սինհուա» գործակալությունը, ստորագրվել Է ընկերության եւ Շանհայի Պուդուն նոր շրջանի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լաբորատորիայի բացումը, որն աշխարհում երրորդը եւ խոշորագույնը կդառնա Microsoft ընկերության համար, պլանավորված Է այս տարվա ապրիլին: Երկու այդպիսի լաբորատորիաներ արդեն գործում են Սիեթլում եւ Մյունխենում: Շանհայի լաբորատորիան, ընկերության հայտարարության համաձայն, մասնավորապես, տեղի եւ միջազգային ընկերությունների հետ կաշխատի նախատիպերի ստեղծման ուղղությամբ, կիրականացնի մասնագետների տեխնիկական ուսուցում եւ կոնսուլտացիաներ կտրամադրի շուկայի վերաբերյալ:

Գործակալության հաղորդման համաձայն, լաբորատորիան կոչված Է առաջ մղել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ինտեգրացումը իրերի ինտերնետի հետ, ինչպես նաեւ նպաստել այնպիսի ինդուստրիաների թվայնացմանը, ինչպիսիք են արտադրությունը, մեծածախ առեւտուրը, առողջապահությունը եւ պետական ծառայությունների հատվածը:

«Չինաստանն ունի իրերի ինտերնետի ամենամեծ շուկան: Արհեստական ինտելեկտը եւ իրերի ինտերնետը հսկայական ներուժ ունեն Չինաստանում»,-գործակալությունը մեջբերում Է այս երկրում Microsoft-ի ներկայացուցչության փոխնախագահ Կան Ժունի խոսքը: Պուդունի շրջանում, որը քաղաքի բարձրտեխնոլոգիական ֆինանսական կենտրոնն Է, աշխատում են 100-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք զբաղվում են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am