Մանբիջում առնվազն ինը մարդ է զոհվել պայթյունից, այդ թվում՝ ամերիկացի զինվորականներ. Al Jazeera

Armenpress 16:38, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրի: Yeni Safak թուրքական թերթի տեղեկատվությամբ, պայթյունից զոհվել Է ԱՄՆ-ի հինգ զինծառայող:

Նշվում Է, որ պայթյունը որոտացել Է Մանբիջի կենտրոնի Քասըր Էլ Ումարա ռեստորանում, որտեղ պայթյունի պահին կարող Էին գտնվել 15 ամերիկացի զինվորականներ:

Ավելի վաղ հայտնի Էր վեց զոհվածների եւ 19 տուժածների մասին: Al Jazeera-ն նաեւ հայտնել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել քաղաքի կենտրոնում ամերիկյան զինվորական պարեկախմբի ընթացքի ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am