ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտին

Armenpress 12:34, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական-ամերիկյան Key Resolve («Հանգուցային որոշում») համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները կսկսվեն մարտի 4-ին եւ կտեւեն մոտավորապես երկու շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ազգային պաշտպանության նախարարության սեփական աղբյուրներ:

Ներկայում կողմերը քննարկում են առաջիկա վարժանքների վերջին մանրամասները, նշում Է հեռուստաալիքը: Բացի այդ, նրա տեղեկություններով՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները քննարկում են դրանց անվանումը «19-1»-ով փոխարինելու հնարավորությունը: Դա արվում Է ԿԴԺՀ-ի կողմից քննադատությունից խուսափելու համար, որը Key Resolve անվանումը սադրիչ Է համարում: Ընդ որում՝ Freedom Guardian («Ազատության պահապան») անվանումը կրող մյուս համատեղ վարժանքները, որոնք պլանավորված են օգոստոսին, կարող են ստանալ «19-2» անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am