Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`խորհրդարանն այսօրվա նիստում շարունակելու է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

Օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկությունը, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումն ու  կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին:  Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am