Արման Փաշիկյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է

Armenpress 22:18, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց 79-րդ առաջնության հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4-րդ տուրում միայն Արամ Հակոբյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ տոնեցին: Մյուս պարտիաներն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Արման Փաշիկյանն է, ով ունի 3,5 միավոր: 2,5 միավոր ունեն Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը:

Հաջորդ՝ 5-րդ տուրը կկայանա հունվարի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am