Չինաստանում հազվագյուտ գիբբոնի ձագ են տեսագրել

Armenpress 16:47, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գաոլինի կենդանաբանական այգում խցիկի օբյեկտիվում Է հայտնվել հուլոկ գիբբոնի ձագը, որը գրկում Է իր մորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CGTN-ն:

Հուլոկներն զգուշավոր կենդանիներ են, ամենից հաճախ դրանք բնակվում են անտառի խորքերում՝ դուրս չգալով մարդկանց առաջ: Դրանց ձագերին տեսնելը հեշտ չԷ, քանի որ Էգերը ձագ են լույս աշխարհ բերում չորս տարին մեկ անգամ: Այսօրվա դրությամբ Չինաստանում բնակվում Է ընդամենը շուրջ 150 հուլոկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am