Վրաստանում հաստատվել Է, որ N1H1 վիրուսից 17 մարդ Է մահացել

Armenpress 15:50, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել Է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 277 դեպք: Բացի այդ, սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը 41 տոկոս Էր: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել Է 100 հազար բնակչի հաշվով 253 դեպք: Բացի այդ, հոսպիտալացման ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 31 տոկոս»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ զգալիորեն կրճատվել Է երեխաների հոսպիտալացման դեպքերի թիվը՝ 46 տոկոսից մինչեւ 26 տոկոս: Բացի այդ, պակասել են շտապ օգնության կանչերը եւ բուժհաստատություններ հիվանդների դիմելը: Հունվարի 14-ին հաղորդվել Է, որ «խոզագրիպի» վիրուսով պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում 10-ամսական երեխա Է մահացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am