Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ

Armenpress 14:47, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը համայնք- մասնավոր հատված համագործակցության շրջանակում նախատեսում է ավելի քան 20 հա տարածքի վրա հիմնել նոր անտառ-պուրակ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի:

«Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք: Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառ»-ի տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am