Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

Armenpress 11:03, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը մեկնարկել է ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև 12:00-ն:

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, քանի որ ԲՀԿ-ն խորհրդարանում երկրորդ ուժն է:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րգ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am