Թրամփը նամակ է ուղարկել Կիմ Չեն Ունին. CNN

Armenpress 10:12, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի ուղերձ Է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին: Նամակը հանձնվել Է անձամբ Կիմ Չեն Ունին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Կորեական թերակղզու միջուկազերծման հարցի շուրջ երկու երկրների բանակցությունների ընթացքին իրազեկ մի աղբյուր: Աղբյուրը չի բացահայտում ուղերձի բովանդակությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Թրամփը տեղեկացրել Է, որ Կիմ Չեն Ունի հետ իր հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա 2019 թվականի հունվարին կամ փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am