Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Armenpress 20:50, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական  Le Figaro-ն:

Աճուրդը տեղի կունենա փետրվարի 7-ին: 1996թ.-ի արտադրության ավտոմեքենան Ազնավուրը շատ քիչ է օգտագործել: Այն մինչ այժմ գտնվում էր Ազնավուրի քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում:

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am