Ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում վնասազերծել ու բերման են ենթարկել մի քանի տղամարդու

Armenpress 12:49, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հունվարի 12-ին՝ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ: 

Ռուսական համարանիշերով «Տոյոտա»մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվեց նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ: 

Հայտնաբերվածը վերցվել է: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները կատարում են համապատասխան ստուգումներ: Նշանակվել են փորձաքննություններ: Միջոցառումները շարունակվում են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am