Եգիպտոսում ուսանողուհուն համալսարանից հեռացրել են փեսացուի հետ գրկախառնվելու համար

Armenpress 12:32, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ալ-Ազհար համալսարանի ուսանողուհուն հեռացրել են այն բանից հետո, երբ Ցանցում տեսանյութ Է հայտնվել, որտեղ նա գրկախառնվում Է փեսացուի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ahram-ը:

Նշվում Է, որ անցած շաբաթ Ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ տղամարդն ուսանողուհուն ծաղկեփունջ Է նվիրում եւ ծնկի իջնում, որպեսզի նրան առաջարկություն անի: Այնուհետեւ նա գրկում Է աղջկան եւ նրան օդ բարձրացնում: Ընդ որում՝ հոլովակը նկարահանել են ոչ թե այն բուհում, որը հեռացրել Է աղջկան, այլ ալ-Մանսուրի համալսարանում, որտեղ սովորում Է փեսացուն: Ալ-Ազհար համալսարանի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ աղջկան հեռացրել են բուհական կանոնադրության դրույթների համաձայն: Ճշտվում Է, որ աղջիկն իրավունք ունի համալսարանի ղեկավարության որոշումը գանգատարկել բարձրագույն կարգապահական հանձնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am