Շարապովան 2014 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց առանց մեկ գեյմ անգամ զիջելու  

Armenpress 12:23, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 2014 թվականից հետո առաջին անգամ գերազանցեց մրցակցին՝ ոչ մի գեյմում չզիջելով հակառակորդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի առաջին շրջանում Շարապովան մրցում էր Անգլիայի ներկայացուցիչ Հենրիետ Դարտի հետ: Ընդամենը 1 ժամ 03 րոպեում Շարապովան գերազանցեց մրցակցին բացարձակ 6:0, 6:0 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am