Գազի պայթյուն Ռոստովի մարզի բնակելի շենքում. փլատակների տակ մարդիկ են հայտնվել

Armenpress 11:10, 14 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի պայթյուն Է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի բնակելի շենքում, ինչի հետեւանքով մի կին Է զոհվել, չորս մարդու ճակատագիրն անհայտ Է մնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Ավերված բնակարաններում 12 մարդ Էր ապրում: Նրանցից յոթը փրկվել են, մեկը զոհվել Է, եւս չորսի ճակատագիրը պարզվում Է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում: Նախարարության ներկայացուցիչը ճշտել Է, որ թիվ 71 բնակարանում գտնվում Էր երեք մարդ. մի կին զովել Է, երեխան ու տղամարդը փրկված են: Թիվ 72 բնակարանում մի կին Է եղել, նրա ճակատագիրը հայտնի չԷ: «68-րդ բնակարանում երեք մարդ Էր ապրում, նրանց ճակատագիրը պարզվում Է: Ութերորդ հարկի 67-րդ բնակարանում գտնվում Էր հինգ մարդ, նրաք փրկված են»,- նշել են ԱԻՆ-ում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am