Թուրքիան Սիրիայի հետ սահմանին զորավարժություններ է իրականացնում

Armenpress 17:45, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին՝ Հաթայ նահանգում զորավարժություններ են իրականացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զրահամեքենաները և տեխնիկան բերվել են Սիրիայի Իդլիբ նահանգի սահմանների մոտ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ մտադիր է Եփրատի արևելյան ափին գործողություն սկսել՝ ընդդեմ քուրդ զորամիավորումների:

Ավելի վաղ արդեն Թուրքիան Սիրիայում նման երկու գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան»-ը և «Ձիթենու ճյուղ»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am