Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Մոսկվա

Armenpress 12:20, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այս ամիս ևս մեկ անգամ կմեկնեմ Մոսկվա՝ գործընկերոջս հետ քննարկելու «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի ապագան, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների հարցը»,- հայտնել է Մաասը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am