Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ

Armenpress 11:58, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,- ասաց Խաչատրյանը:

Հունվարի 11-ին Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիա է իրականացվել Երևան-Էջմիածին մայրուղում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am