Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում հայ հայտնի երաժիշտների մասնակցությամբ համերգ է կազմակերպելու

Armenpress 19:46, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հունվարի 10-ին հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ գլխավոր հյուպատոսության և Արտասահմանում ֆրանսիացիների միության միջև գործակցության հաստատման և զարգացման հարցեր: Երկուստեք կարևորվել է Կալիֆորնիայի ֆրանսախոս համայնքների շրջանում հայության դերը, հայ համայնքի հետ սերտ կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:  Փետրվարի 20-ին Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Լիբանանի, Բելգիայի և Հայաստանի գլխավոր հյուպատոսությունների հովանու ներքո կազմակերպելու է համերգ՝ հայտնի հայ երաժիշտների մասնակցությամբ: «Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սա ֆրանսախոս համայնքի հետ գործակցության կարևոր քայլերից մեկը կլինի»,- նշված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am