Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում Է չորս թեկնածու

Armenpress 15:00, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում վերջնականապես որոշվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները: Վերջին պահին առաջադրվել Է եւս երկու թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին թեկնածուների թիվը երկուսն Էր՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեն Ռեյնդերսը եւ Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը:

Եվրոպայի խորհրդում ՌԻԱ Նովոստի գործակալության զրուցակիցներից մեկը պատմել Է, որ հունվարի 10-ը թեկնածուների առաջադրման վերջին ժամկետն Է: Մեկ այլ զրուցակից նշել Է, որ «տեսականորեն կարող Է եւս մեկ թեկնածու լինել, բայց քիչ հավանական Է»:

Դրա հետ մեկտեղ, գործակալության տվյալներով, թեկնածությունների ներկայացման «դեդլայնից» մի քանի ժամ առաջ առաջադրվել են եւս երկու հավակնորդներ՝ Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը եւ հույն քաղաքական գործիչ Դորա Բակոյանին: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը խորվաթացի հայտնի քաղաքական եւ պետական գործիչ Է: Կրթությամբ տնտեսագետ Է:

Զբաղեցնում Է փոխվարչապետի եւ արտաքին ու եվրոպական գործերի նախարարի պաշտոնը: 2018 թվականին նա կես տարի գլխավորել Է Եվրոպայի խորհրդի կանոնադրային մարմինը՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեն: Դորա Բակոյանին հույն հայտնի քաղաքական գործիչ Է: Աշխատել Է տարբեր նախարարություններում: 1989 թվականին նրա ամուսնուն՝ լրագրող եւ քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսին, սպանել են «նոյեմբերի 17» ձախ արմատական կազմակերպության ահաբեկիչները: Հաջորդ տարի, երբ նրա հայրը՝ Կոնստանտինոս Մոցիտակիսը, ընտրվեց Հունաստանի վարչապետ, նա դարձավ իր հոր գրասենյակի ղեկավարը, իսկ հետագայում՝ մշակույթի նախարար: 2002 թվականին դարձել Է Աթենքի առաջին կին քաղաքագլուխը, եւ այդ կարգավիճակում նա ընդունել Է Օլիմպիադա-2004-ի հյուրերին: 2006-2009 թվականներին եղել Է արտաքին գործերի նախարար: Այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում Է նորվեգացի Տուրբյոռն Յագլանդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am