Որոնվում են որպես անհետ կորածներ  

Armenpress 11:29, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորածներ որոնվում են 53-ամյա Գրիգոր Մկրտչյանը և 73-ամյա Հենրիկ Դավթյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Այդ անձանց մասին որևէ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ (010) 42-02-02 հեռախոսահամարներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am