Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ն մեծ ներուժով թիմ է համարում  

Armenpress 10:54, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեծ ներուժ է տեսնում թիմում:

«Հայաստան ժամանեցի բանակցելու համար «Լոռի»-ի ղեկավարի հետ: Լավ տպավորություն ստացա Գևորգյանից և համաձայնեցի: Թիմին շատ թե քիչ ծանոթ էի` Հայաստանի առաջնությանը հետևելու արդյունքում: «Լոռի»-ն մեծ ներուժ ունեցող թիմ է: Ինձ համար շատ հետաքրքրիր կլինի այս ակումբում աշխատելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով` թիմում նոր համալրումներ կլինեն, իսկ առայժմ փորձաշրջան են անցնում մի քանի հայ ֆուտբոլիստներ:

Պետրոսյանը «Լոռի»-ի հետ մարզչական աշխատանքը մեկնարկը կտա Վանաձորում, իսկ հունվարի 23-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաք կանցկանցի: Այնուհետև թիմը հավաք կունենա նաև Անթալիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am