Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել

Armenpress 10:13, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսին նրանց կողմից ավտոմեքենայի վարման արգելքի վերացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Saudi Gazette սաուդյան հրատարակությունը:

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության տրանսպորտի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ Բասամիի հայտարարության համաձայն՝ երկրի իշխանությունները պլանավորում են 14 նոր կենտրոն բացել երկրի տարբեր շրջաններում կանանց վարորդական ուսուցման համար: Ներկայում երկրում գործող կենտրոններում ավտոմեքենայի վարման դասընթացներում գրանցվել ցանկացողնեի հերթեր են գոյացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am