Փոմպեոն Կահիրեում հավաստեց, որ ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Սիրիայից

Armenpress 16:52, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հունվարի 10-ին Կահիերում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հավաստել Է, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի Սիրիայից: Մամուլի ասուլիսը հեռարձակել Է եգիպտական հեռուսատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը տարբեր տեղերում կշարունակի պաշտպանել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Ինչ վերաբերում Է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, ապա նախագահն ընդունել Է այդ որոշումը, եւ այդ որոշումը կկատարվի: Ոչ մի հակասություն չկա»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am