Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյանը օրը  

Armenpress 15:44, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի հայկական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյանը օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստը դառնում է 64 տարեկան:

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) կազմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է (1976): 1979-1984 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ):  Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։

 2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am