ԱԺ աշխատակազմը 114 000 լիտր բենզին է տնտեսել

Armenpress 12:01, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թ. 114.000 լիտր բենզին է տնտեսել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

«ՀՀ ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվեց. Վառելիքի գծով 2018 թ. ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին»,- գրել է Բաբայանը:

Արսեն Բաբայանը նշել է, որ տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am