Աշխարհի ամենահարուստ մարդն ամուսնալուծվում է

Armenpress 20:31, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Մաքքենզին հայտարարել են, որ ամուսնալուծվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ իմանան, թե ինչպես է զարգանում մեր կյանքը: Առանձին ապրելու երկարատև փորձից հետո մենք որոշել ենք ամուսնալուծվել և շարունակել մեր շփումը որպես ընկերներ»,- ասվում է «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ:

Ջեֆ Բեզոսն ու Մաքքենզի Թաթլը ամուսնացել են 1993 թվականին: Զույգն ունի երեք որդի և Չինաստանից որդեգրված մեկ աղջիկ:

Հայտնի Forbes հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատում է 150 մլրդ ԱՄՆ դոլար: 2018 թվականի մարտին նա կարողացավ գերազանցել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին ու ճանաչվել աշխարհի ամենահարուստ մարդը:

Սեպտեմբերին Amazon-ը դարձավ երկրորդ ընկերությունն Apple-ից հետո, ում կապիտալիզացիան գերազանցում է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am