Ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը. Խամենեի

Armenpress 16:14, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետաշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ իրենց «առաջնակարգ ապուշների» պես են պահում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին Twitter-ի իր Էջում գրել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«ԱՄՆ-ի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ ձեւացնում են, որ իրենք խելառ են: Դրան ես, իհարկե, համաձայն չեմ: ՉԷ որ նրանք առաջնակարգ ապուշներ են»,- գրել Է Խամենեին: Նա նաեւ հավելել Է, որ «ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը»: Հոգեւոր առաջնորդը «կլոունադա» Է որակել ամերիկացի պաշտոնատարների արած հայտաարարությունները: «ԱՄՆ-ի պետաշխատակազմի ներկայացուցիչներն ասում են, թե Իրանը պետք Է մարդու իրավունքների հարգում սովորի Սաուդյան Արաբիայից,- ընդգծել Է նա:- Ուրիշ ինչ կերպ կարելի Է անվանել նման մարդկանց, քան ծաղրածուներ: Ոչ նրանց սպառնալիքները, ոչ նրանց խոստումները, ոչ նրանց ստորագրություններն արժանի չեն ուշադրության ու վստահության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am