Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել  

Armenpress 15:57, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի  Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին:

Պայթյունի հետևանքով մահացել են տան բնակիչներ 1956 թ. ծնված Այդին Աջար օղլու Մամեդովը, նրա կինը՝ 1962 թ. ծնված Խուրաման Ջհանգիր գըզը Մամեդովան և նրանց դուստր 1993 թ. ծնված Այգյուն Այդին գըզը Մամեդովան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am