Blue Origin-ը զբոսաշրջիկներին ենթաուղեծրային թռիչքի կուղարկի 2019 թվականի սկզբին

Armenpress 14:48, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Blue Origin ամերիկյան ընկերությունը պլանավորում Է զբոսաշրջիկներին New Shepard նավերով ենթաուղեծրային թռիչքների ուղարկելն սկսել 2019 թվականի առաջին կեսին, բայց դեռեւս չի որոշել տոմսի գինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ընկերության ռազմավարության եւ վաճառքների գծով ղեկավար Արիան Քոռնելը:

«Մենք նպատակադրվել ենք մարդկանցով թռիզքներն սկսել 2019 թվականի սկզբին»,-նրա խոսքը մեջբերում Է SpaceNews ամերիկյան հրատարակությունը: Քոռնելը հավելել Է, որ ընկերությունը դեռեւս չի վաճառում ենթաուղեծրային թռիչքների տոմսեր: «Մենք դեռ չենք որոշել տոմսի գինը»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ New Shepard նավով ենթաուղեծրային թռիչքները հասանելի կլինեն ոչ միայն հարուստ մարդկանց: «Մենք պատրաստվում ենք գտնել միջոցներ՝ համոզվելու, որ տիեզերք կկարողանան թռչել ոչ միայն գերհարուստները»,-պարզաբանել Է Քոռնելը:

2015-2018 թվականներին Blue Origin ընկերությունը կատարել Է New Shepard հրթիռակիրների ինը թեստային ենթաուղեծրային թռիչքներ, որոնց բազմիցս մասնակցել են երկու համանուն անօդաչու նավեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am