Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է «Արսենալ»-ում  

Armenpress 08:57, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը դեկտեմբեր ամսվա ընթացքում լավագույն է «Արսենալ»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դարպասն ուղարկած գնդակը, ըստ երկրպագուների քվեարկության, լավագույնն է: Մխիթարյանը գոլը խփել էր «զինագործների» ֆուտբոլիստների 19 փոխանցումներից հետո: Հայ կիսապաշտպանը այդ խաղում դարձել էր նաև դուբլի հեղինակ:

Այժմ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ոտքի վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա փետրվարին միայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am