Ամանորյա եղեւնիների նետում. Գերմանիայի բնակիչների անսովոր զվարճանքը

Armenpress 17:58, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորյա եղեւնիները կարելի Է ոչ միայն զարդարել: Գերմանիայում տեղի Է ունեցել դրանց նետման 13-րդ մրցաշարը: Այդ տոնին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եղեւնիները նետում են ինչպես նիզակներն ու մուրճերը, նաեւ դրանք նետում են նշաձողի վրայով: Հաղթողին որոշելու համար արդյունքները գումարվում են: Ժողովրդական զվարճանքից հետո բոլոր եղեւնիներն այրում են, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am