Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալ»-ից  

Armenpress 14:58, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործների» կազմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական Sky Sport-ը՝ փաստելով, որ «Արսենալ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի ծառայություններով: Սուարեսի հետ գործարքի դեպքում հնարավոր է, որ Մխիթարյանը հեռանա ակումբից, քանի որ հայ կիսապաշտպանի` մեկնարկային կազմում լինելու փաստը հարցականի տակ կլինի:

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ավելի վաղ աշխատել է Սուարեսի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am