Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Armenpress 10:35, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am