ԵՊՀ–ում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն. ըստ ՊՎԾ ղեկավար Սանասարյանի՝ հասցվել է 800 մլն դրամի վնաս

Armenpress 19:57, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պետական համալսարանում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։  Ըստ  Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նախնական գնահատականի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ «Հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am