Ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին. Հակոբ Կարապետյան

Armenpress 12:52, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը գործնականում  հնարավոր չէ, վստահ եմ, ... ոչ մի քաղաքում: Ներկայում կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթեւեկությունն ավելի թեթեւ ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով, երբեմն, երկու շարքով, խիտ կայանած ավտոմեքենաները»,-նշել է Հակոբ Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am