Ոստիկանները Ջրվեժի դպրոցներից մեկում 11 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել

Armenpress 19:05, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խշոր չափերի հասնող աշխատավարձերը։ Յուրացված գումարի չափը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննություն իրականացնող մարմնին։Քննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am