Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Armenpress 14:06, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով տեսանյութ:

Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am