Գրիգորի Մարտիրոսյանը Արցախում կանխատեսել է երկնիշ տնտեսական աճ

Armenpress 14:04, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի   Հանրապետության   պետական նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը    դեկտեմբերի 27-ին հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարարը  նախ  անդրադարձել  է անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին՝նշելով, որ թեև դրանք դեռ վերջնական չեն ամփոփվել,  բայց առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ ընդհանուր առմամբ պահպանվում են  տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները։

«Մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի մոտ 303  մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե  հավասարվելով Հայաստանի Հանրապետության համապատասխան ցուցանիշին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և  հավելել, որ վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով միջին ամսական աշխատողների թիվը 2018 թ.-ի  ընթացքում   ավելացել   է 1198-ով։

Ըստ պետնախարարի ներկայացրած ցուցանիշների՝ այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմումէ շուրջ 31%։ 2018 թ․-ի 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրել են 350 մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա, որը ավելի քան 18%-ով  գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 

Ներկայումս կառուցման փուլում են նաև 16 փոքր ՀԷԿ-եր։ Նախատեսվում է առաջիկա տարիներին  կրկնապատկել  էլեկտրաէներգիայի տարեկանթողարկման հնարավորությունը։

Ըստ ոլորտների արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է  լրագրողների հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am