«Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացվի 450 մլն դոլարի ներդրումային նոր ծրագիր

Armenpress 12:51, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ»-ին նախատեսում է «Ալյանս» ԱՏԳ-ում հիմնել ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրություն։ Նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 50 մլն դոլարից հասցնել 300 մլն դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։

Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 450 մլն դոլար: Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի:

Ընկերությունն ունենալու է մոտ 2000 քմ արտադրական տարածք «Ալյանս»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am