Լիբանանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք կներկայացնի ընդդեմ Իսրայելի

Armenpress 20:10, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել՝ կապված այն փաստի հետ, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելու նպատակով ներխուժել են իրենց երկրի օդային տարածք՝  վտանգ ներկայացրելով ուղևորափոխադրող օդանավերի համար:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆինյանոսը:

«Կար պայմանավորվածություն, որ Լիբանանն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անմիջապես բողոք կներկայացնի ընդդեմ Իսրայելի և կընդունի որոշում, որը կպաշտպանի Լիբանանին ու նրա քաղաքացիներին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վարչապետ Սաադ Հարիրիին պատմել է, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարված հասցնելու ժամանակ Լիբանանի երկնքում հրաշքով չեն բախվել քաղաքացիական ինքնաթիռներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am