Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

Armenpress 16:59, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից,  Պաշտպանի միջամտության ու Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության անմիջական աջակցության արդյունքում պատրաստվել են քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը, և  նա բնակություն է հաստատել  «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am