Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումները ԱՄՆ-ում  

Armenpress 14:55, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումներն ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը ներկա պահին դեռևս բուժում է ստանում ԱՄՆ-ում: Նա ազատված էր Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցելուց: Կվերադառնա հունվարին և այդ ժամանակ էլ կմասնակցի հավաքների»,-շեշտեց մասնագետը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը չի դադարեցրել մարզումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am