Ագրարային համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը

Armenpress 14:56, 25 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ համալսարանի ֆեյսբուքյան էջից: 

«ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում:

Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am