Թրամփն անհամբերությամբ է սպասում Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը

Armenpress 09:54, 25 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Փհենյան հետ բանակցություններում առկա առաջընթացի մասին եւ ընդգծել, որ անհամբերությամբ Է սպասում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը:

Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առաջընթաց կա: Անհամբերությամբ եմ սպասում նախագահ Կիմ Չեն Ունի հետ հաջորդ գագաթնաժողովին»,- գրել Է նա՝ գրառմանը լուսանկար կցելով Սպիտակ տանը ԿԺԴՀ-ի շուրջ կայացած բրիֆինգից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն KNSS ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, թե Վաշինգտոնն ակնկալում Է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա 2019 թվականի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am