Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն

Armenpress 12:23, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ նաև Թոմաս Մյուլլլերը, Խավիեր Մարտինեսը և Ժերոմ Բոատենգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am